Կառավարությունը որոշել է մեծացնել զանգվածային սպորտով զբաղվելու՝ քաղաքացիների հետաքրքրությունը։ Որոշման մեջ նշվում է, որ վերջին տարիներին կորոնավիրուսային իրավիճակը զգալիորեն նվազեցրել է բնակչության ֆիզիկական ակտիվության մակարդակը և ֆիզիկական թերակտիվության պատճառով պետությանն ու հասարակությանը վտանգներ են սպառնում։ Որոշման անհրաժեշտությունը բացտարվում է նրանով, որ բնակչության զանգվածային մարզական միջոցառումները պետության սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է: Ըստ որոշման, մարզական զանգվածային մարզական միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է՝ ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մարդկանց քանակի, բնակչության կենցաղում ակտիվ հանգիստ և առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի աճ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը