14 04 2022

«Այսինքն՝ հաշվապահը կարո՞ղ է տնօրեն աշխատել»․ դպրոցի ծնողը՝ ավագանու անդամին



Ինչպես հա յտնի է Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվում էր  հերթական մրցույթը։ Զուգահեռ՝  դպրոցի բակում էին հավաքվել  դպրոցի ծնողները ՝  վերահաստատելու ծնողական ու մանկավարժական հանրույթի կողմից ընդունելի թեկնածուի՝ Տաթևիկ Մելքոնյանի  նկատմամբ իրենց  աջակցությունը։

Հիշեցնենք, որ  նախորդ մրցույթներում  մանկավարժները և ծնողները, և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն իրենց ձայնը տվել են  Տաթևիկ Մելքոնյանին , քաղաքապետարանը` ոչ: Արդյունքում` Տաթևիկ Մելքոնյանը  հավաքել է  5 ձայն, Դիանա Մինասյանը` 4: Ընտրությունը սակայն չի կայացել,  քանի որ տնօրեն է ընտրվում 6 ձայնի դեպքում:

Օրվա ընթացքում դպրոց այցելեց նաև՝ Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը․ նրա հետ երկխոսելիս, ծնողներն իրենց մտահգություննները բարձրաձայնեցին, ընդհուպ, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Դիանա Մինասյանը չունի մանկավարժի աշխատանքային փորձ և կրթություն։ 

« Մեր ժամանակավոր պաշտոնակատարն իր գործով ապացուցում է , որ չի կարողանում համախմբել  աշակերտներին,  աշխատանքը չեն սկսում աուդիտորական մոտեցումից, սկսում են մանկավարժական վերաբերմունքից ․ խնդրում եմ տիկի՛ն, փոխեք քաղաքապետարանի Ձեր ներկայացուցչին․ Մարդու իրավունքների մեր ամպագորգոռ ու «փայլուն»  ներկայացուցիչն այլևս  այստեղ չէ․   Թաթոյանից հետո մենք չունենք այլևս Մարդու իրավուքների պաշտպան»,-դիմելով ացագանու անդամ Անի Խաչատրյանին ասաց ծնողներից մեկը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ