05 04 2022

Ազնիվ չէ, որ մեզ դեռ ղեկավարում է այս տկարը․ եթե սիրում եք հայրենիքը, եկեք այսօրվա հավաքին․ Արմեն Աշոտյան



ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցելու է Ազատության հրապարակում ժամը 18։30-ին «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքին։ Ասուլիսում այս մասին հայտարարեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօրվա հանրահավաքին, մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ոչ միայն որպես ՀՀԿ նախագահ, ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական  ամագ ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաև որպես Հայաստանի մտահոգ քաղաքացի, քաղաքացի, ով տանը նստել չի կարող, երբ տեսնում է՝ ինչ է կատարվում մեր երկու հայկական միավորների շուրջ»,- ասաց նա։

Աշոտյանի խոսքով, հանրահավաքը կազմակերպում են ընդդիմադիր դաշինքները, դրանց մաս կազմող կուսակցությունները, բայց այն բացարձակ կուսակցական պատկանելիություն չունի։

«Դաշինքները, կուսակցություններն ընդամենը կազմակերպչական աշխատուժն են, որոնք ստեղծում են պայմաններ, որպեսզի հասարակության մեջ կրկին արթնացենք զգոնությունը,  արժանապատվությունը,  թասիբը, արժանապատվությունը մեր ազգային օրակարգի շուրջ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ