30 03 2022

Օրենսդրական փոխություններ՝ Չինաստան ապրանքների արտահանման և ներմուծման վերաբերյալ

Օրենսդրական փոխություններ՝ Չինաստան ապրանքների արտահանման և ներմուծման վերաբերյալ

Ի գիտություն Չինաստանի ժողովրդական Հանրապետություն ապրանքներ ներմուծող կամ արտահանող, ինչպես նաև ներմուծման և արտահանման գործընթաց նախաձեռնելու մտադրություն ունեցող գործարարների տեղեկացնում ենք, որ Չինաստանի ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության կողմից հրապարակված՝ «Ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունների գրանցումը կառավարելու մասին ՉԺՀ-ի դրույթների» վերաբերյալ թիվ 248 և «ՉԺՀ ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության ապահովման միջոցառումների» վերաբերյալ թիվ 249 հրամանները ուժի մեջ են մտել 2022 թվականի հունվարի 1-ից։

Ըստ վերոնշյալ հրամանների՝ 2022 թվականի հունվարի 1-ից ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն ՉժՀ գլխավոր մաքսային վարչությունում և պահպանեն սննդամթերթի անվտանգության կանոններն ըստ ներկայացված պահանջների։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է գործարարներին ծանոթանալ հրամաններում ներկայացված պահանջներին՝ արտահանման և ներմուծման ժամանակ խնդիրներից խուսափելու համար։

«Ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունների գրանցումը կառավարելու մասին ՉԺՀ-ի դրույթների» վերաբերյալ թիվ 248 հրաման

«ՉԺՀ ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության ապահովման միջոցառումների» վերաբերյալ թիվ 249 հրաման

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ