Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422498-ի:
Վերջին մեկ օրում կատարվել է 1998 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2973199 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2332 պացիենտ, նվազել է 12-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 409879 անձ` վերջին մեկ օրում 26 անձ:
Մահվան դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 8611 է:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1676:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը