Հայաստանում մարտի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 468-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, նախորդ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով որևէ քաղաքացի չի մահացել, մահացածների թիվը 8610 է:
Մարտի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1675 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 324-ի:
Մեկ օրում առողջացածների թիվ 29 է, ընդհանուր առողջացածներինը՝ 409 819, փաստացի բուժվողներինը՝ 2364: Մեկ օրում արվել է 2397 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 968 785 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը