24 03 2022

Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում լուծել Արցախի գազամատակարարման խնդիրը

Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում լուծել Արցախի գազամատակարարման խնդիրը

Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս արագ լուծել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման հարցը՝ տարածաշրջանում ծանր հումանիտար իրավիճակը չսրելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկու կողմերի հետ շփվելիս հորդորում ենք շուտափույթ լուծել այդ տարածաշրջան գազի մատակարարման խնդիրը, համապատասխան աշխատանքներն իրականացվում են մեր երկրի արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» միջոցով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, և հասարակ բնակիչները չպետք է տուժեն»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ