14 05 2020

Տնտեսական հեղափոխությունը տապալելուց հետո, անցան «բեյբի բում»-ին



Երիտասարդ ընտանիքներում երեխա չունենալու հիմնական պատճառներից մեկը բնակարան չունենալն է։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հիմնավորելով նոր ծրագիրը, որով երեխա ունեցող ընտանիքների համար հիփոթեկային վարկի մարումներ կամ կանխավճարի վճարումներ են իրականացվելու։

Պաշտպանության նախարարի այն արձագանքին, որ երկրում «բում» է լինելու, վարչապետը պատասխանեց՝ «բա էդ ենք ուզում»։

Վարչապետը նաև կատակեց ու կարգախոս առաջարկեց այդ ծրագրի համար՝ «Բոլորս՝ երեխա ունենալու»։

Երբ կառավարության անդամները ասացին, որ ծրագիրը գործելու է հուլիսի 1-ից հետո ծնվող երեխաների համար, վարչապետն ասաց, որ ոչինչ չի խանգարում մինչ այդ երեխա ունեցածներին ևս մեկ երեխա ունենալ դրանից հետո։

Ավելին, ծրագրերից երկուսը արդեն երեխա ունեցողների մասին է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ