Մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ բոլոր մարզեր՝ յուրաքանչյուրում հանդիպելով տեղի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ, քննարկելով այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։
Իրականացված 10 մարզային այցելությունների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր և տեղային բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, այնպես էլ այլ նախարարությունների իրավասության շրջանակներում գտնվող հարցերին։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ հանդիպումների ընթացքում 175 մարդու հետ են զրուցել։ Ամենատարածված խնդիրներն են՝ աշխատանքի և զբաղվածության, սոցիալ–տնտեսական, վեր են հանվել կարևոր հարցեր առողջապահության, կրթության, գենդերային խտրականության, որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավածության ցածր մակարդակի և բռնության մասով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը