Արարատի մարզի Ներքին Դվին համայնքի բնակիչները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին:
Նրանց խոսքով, մի քանի տարի առաջ կազմվել էր Ներքին Դվինը շրջակա նհամայնքներին կապող ավտոճանապարհների վերանորոգման ծրագիր, սակայն այն ձգձգվում էր։ Այժմ էլ իմացել են, որ մարզպետի ձեռամբ չեղարկվել է ծրագիրը։
Նրանք պահանջում են պաշտոնազուրկ անել մարզպետին, ինչպես նաև վերանորոգել գյուղը շրջակա այլ գյուղերի հետ կապող ճանապարհը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը