27 12 2018

5 միլիարդ 705 միլիոն դրամ`զինվորականների բնակարանային խնդիրների լուծման համար

5 միլիարդ 705 միլիոն դրամ`զինվորականների բնակարանային խնդիրների լուծման համար

Դեկտեմբերի 27-ին Կառավարությունն իր հերթական նիստին որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 5 միլիարդ 705 միլիոն դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը: Ըստ նախագիծը ներկայացնող Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ գումարը տրամադրվելու է զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և սահմանված կարգով 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար:

Շահառուները հերթում հաշվառված 1140 նախկին զինվորականներ են, որոնցից 326-ը   ՝ Երևան քաղաքում: Յուրաքանչյուր շահառուի տրամադրվելու է միջինում հինգ միլիոն դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս կերպ փորձում են բեռնաթափել Երևանի բնակարանային պահանջարկը և հնարավորություն ընձեռել այլ համայնքներում բնակարան ձեռք բերել կամ կառուցել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ