Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է կենսաթոշժակային տարիքի քայլ առ քայլ բարձրացում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Անցումային շրջանը կներդրվի 2019-ից: Այն նախատեսում է կենսաթոշակային տարիքի քայլ առ քայլ բարձրացում՝ 2028 թվականին կանանց համար մինչև 63 տարեկան, տղամարդկանց համար՝ 65:
Իսկ արդեն կենսաթոշակառուների համար թոշակները տարեկան կբարձրանան մոտ 1000 ռուբլով: Այժմ կանանց դեպքում կենսաթոշակը 40 տարվա աշխատանքային ստաժից սկսած է, տղամարդկանց դեպքում՝ 45 տարվա:
ՌԴ վարչապետի կարծիքով՝ առաջարկվող միջոցառումները թույլ կտան հավասարակշռել աշխատաշուկան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը