Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները շարունակում են քաղաքացիներին կոչ անել, որ չվճարեն 150 դրամ։
«Անձամբ ինձ ձեռք է տալիս փաթեթ վերցնելը, ես թոշակառու եմ չորս անգամ էլ օգտվում եմ, բայց միևնույն է եթե ես մենակ չեմ ընտանիքում ուրիշներն էլ կան ես համաձայն եմ բոյկոտելուն։
Ինձ թվում է՝ եթե այն ժամանակ իշխանությունները մի փոքր հետ նահանջեցին, էլի կանեն: Միայն ժողովուրդը միահամուռ, միասնական ասի, որ չի վճարում: Հլը մի շաբաթ այդպես լինի, ի՞նչ պիտի լինի, ոչ ես կհարստանամ, ոչ իրենք կքյասիբանան, բայց ինձ թվում է, որ այդպես ավելի ճիշտ կլինի: Նեուժելի՞ 10 օր չեն կարող ժողովուրդը իրենց զսպել ու չվճարել»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը