ԱՄՆ-ի Կոնգրեսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել են ամերիկյան վարչակազմին ՝ Ուկրաինային խորհրդային արտադրության ծանր սպառազինության, այդ թվում ՝ մարտական ինքնաթիռների եւ Ս-300 զենիթահրթիռային համալիրի տրամադրամն հարցում օգնության համար: Այս մասին երեքշաբթի հայտնել Է CNN հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրները, փոխանցում է ТАСС-ը:
Տեղեկության համաձայն ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը ընտրում է այն երկրները, որոնք ունեն խորհրդային C-300-ը, ինչպես նաեւ ուսումնասիրում է դրանք Ուկրաինային փոխանցելու հնարավորությունները: Սակայն հայտնի չէ, թե ինչպես է ԱՄՆ-ն ծրագրում այդ երկրներին փոխհատուցել Ուկրաինային փոխանցված սպառազինությունները, նշել է աղբյուրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը