«Երբ նոր էր ձևավորվում 8-րդ գումարման ԱԺ-ը ես հայտարարեցի , որ եթե իշխանությունը, իրապես, ցանկություն ունի պարզելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա իշխանույթունն ունի լայն գործիքակազմ, որոնք ունեն մի քանի անգամ ավել հնարավորույթուններ՝ գործը քնելու և մեղավորներին պատժելու»,-լրագրողերի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով․ « Քննիչ հանձնաժողովն առհասարակ ընդդիմության գործիքն է, երբ ընդդիմությունը կարողանում է իրականացնել խորհրդարանական վերահսկողություն, կամ՝ խորհրդարանը կարողանում է իրականացնել որոշակի ուսումնասիրություններ, իսկ երբ իշխանությունն է ձևավորում քննիչ հնաձնաժողով , իշխանությանն առավոտից երեկո պաշտպանող անձը հանդիսանում է քննիչ հանձնաժողովի նախագահ , որպես փորձագետ ընդգրկվում է Արծրուն Հովհաննիսյանը, ով ողջ պատերազմի ժամանակ կեղծ տեղեկություն է մատուցել հանրությանը, ո՞նց եք պատկերացնում այդ քննիչ հանձնաժողովի անաչառությունը, արդյունավետությունը»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը