Պետք է հասկանալ, որ այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:
«Բոլոր երկրները, որոնց հետ մենք հարևաններ ենք, պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատենք ու Հայաստանի զարգացումն էլ այդ տրամաբանության մեջ ապահովենք, այլ ճանապարհ չունենք», - ասաց նա:
Նախագահի թեկնածուն ընդգծեց՝ պետք է կարողանանք խաղաղ ապրել հարևանների հետ:
«Խոսելը, բանակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան թե որևիցե մեկի հետ վիճելը, կռվելը կամ ուժ ցույց տալը: Ուժը կարող ենք ցույց տալ խելքով, գիտելիքով», - նշեց Խաչատուրյանը:
ՀՀ նախագահի թեկնածուն հայտարարեց, թե իր համար ամբողջությամբ ընդունելի է ՀՀ կառավարության հայտարարած խաղաղության դարաշրջան բացելու գաղափարն ու նախագահը պետք է լծվի այդ գործին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը