25 02 2022

Մակրոնը Զելենսկու խնդրանքով զանգահարել է Պուտինին

Մակրոնը Զելենսկու խնդրանքով զանգահարել է Պուտինին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռիա նովոստին գրում է, որ հինգշաբթի երեկոյան ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահները։

«Նախագահ Զելենսկու խնդրանքով ես անկեղծ, անմիջական և արագ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ՝ նախ և առաջ խնդրելու նրան դադարեցնել մարտերը որքան հնարավոր է շուտ, բայց հատկապես առաջարկել բանակցություններ վարել, խնդրել բանակցել նախագահ Զելենսկու հետ», - ասել է Մակրոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ