22 02 2022

Այս իշխանությունները կարող են համարվել երրորդ կողմը այդ խայտառակ «Շուշիի հռչակագրի»․ Ալավերդյան



«Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներ են հնչում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակում, որտեղ տեղի է ունենում բողոքի ակցիա։ 

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։  Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։

Չի եղել պատերազմ, եղել է ագրեսիա, ճիշտ այնպես ինչպես բնութագրվում է ՄԱԿ փաստաթղթերում։ Ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Այն բոլոր տարածքները, որոնք հանցավոր ձևով հանձնվել են այս երկրի մեր ազգի թշնամիներին, դրանք չեն պատկանում Ադրբեջանին միջազգային իրավունքի ճշմարիտ իմաստով դրանք բոլորը ժամանակին կոչվել են վիճելի տարածքներ․․․ Այսօր այն, ինչ որ Ադրբեջանը համարում է իր հողը իրականում իրենը չէ, այլ Արցախին պատկանող վիճելի տարածքների մի մասն է, դա բոլորիս պատասխանատվությունն է, բայց մեղքը ամբողջովին  իշխանությունների վրա է։ Այս իշխանությունները կարող են համարվել երրորդ կողմը այդ խայտառակ Շուշիի հռչակագրի․․․»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ