19 02 2022

Կարող ենք ասել, որ Թուրքիայի հնչեցրած նախապայմաններին, ըստ էության, Հայաստանը համաձայնել է. Վարուժան Գեղամյան



Օրակարգը թեև մեզ հայտնի չէ հայկական պատվիրակության կողմից, ամեն դեպքում այդ օրակարգի բովանդակության մասին քիչ թե շատ կարող ենք պատկերացում կազմել՝ հիմնվելով այն տարաբնույթ հայտարարությունների ու հրապարակումների վրա, որոնք անում  են թուրքական կողմից և տեսնում ենք, որ դրանք աստիճանաբար իրականություն են դառնում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով՝ հայ-թուրքական հարաբերություններին ու բանագնացների հանդիպմանը:

«Մասնավորապես մենք ականատես ենք լինում, որ թուրքական կողմից կան հստակ կանխորոշված նախապայմաններ, որոնց լղոզված կերպով, բայց համաձայնվել է ՀՀ դե ֆակտո ղեկավարությունը, և ըստ էության, հիմա գնում է զրույց դրա տենիկական դետալների վրա: Դրանք գալիս են փաստելու արդեն իսկ կուլիսային քննարկումները, այդպես է եղել գրեթե բոլոր դեպքերում: Սրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Հայաստանի պատվիրակությունը ներկայացված է ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետով, որի խնդիրն է բանակցությունները վարել ներկայացնելով այս կամ այն տեսակտը ու դրանք փորձել առաջ մղել, այլ ներկայացված է պարզապես ՀՀ դեֆակտո վարչապետի խիստ լոյալ մի անձնավորություն, որը միայն պետք է կատարի սուրհանդակի դերը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ