10 02 2022

Դուք պետք է խոնարհվեք ժողովրդավարության առաջ, ոչ թե Փաշինյանի․ Արեգնազ Մանուկյանը՝ ԵՄ դեսպանին



Ժողովրդական բաստիոն հռչակված Հայաստանում, կամ ինչպես երեկվանից արդեն նոր թեզ է առաջ քաշվել՝ Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ ժողովրդավարությունը որպես բրենդ հռչակված Հայաստանում, քաղաքական հետապնդումները նոր դրսևորումներ են ստացել։ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Արդեն ճնշումների են ենթարկվում ոչ միայն այս իշխանությունների ընդդիմախոսները, այլ նաև նրանց կալանքի տակ պահելու վերևից իջեցվող ֆալցետային հրահանգներին չենթարկվող դատավորները։ Բորիս Բախշիյանի խայտառակ, աննախադեպ կալնավորումը բոլորիս աչքի առաջ է և նրա նկատջմամբ ճնշումներն իրականացվում են մի մարդու ձեռքերով, ով 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի համար փողոցում դմբ դմբ հուիստ էր աշխատում, նրա համար թմբուկ էր զարկում, որից հետո կարիերայում կտրուկ աճ ունեցավ ու հիմա այդ թմբուկի մուճը փոխարինել է դատավորի մուչճով ու իրականացնում է Փաշինյանի խայտառակ հակաօրինական հրահանգները։ Եվ այս դատավոր կոչեցյալը Փաշինյանի սրտի միակ երաժշտասերը չէ։ Խայտառակ քրեական գործերը կարվում են նաև դհոլիստ աշխատող գլխավոր դատախազի կողմից, ԲԴԽ նախագահ կոչված Գագիկ Ջհանգիրյանն էլ պարում է Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ։ 

Ինչ են անում եվրոպական կառույցները՝ նրանք անում են ոչինչ, կամ ավելի կիոնկրետ անում են՝ հուժկու լռում են՝ տեսնելով այս խայտառակ ապօրինությունները։ Ավելին՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպանը խոնարհվում է Նիկոլ Փաշինյանի առաջ։ Տիկին, ամոթ է, ուշքի եկե՛ք, Նիկոլ փաշինյանն ու ժողովրդավորությունը համարժեք չեն, դուք կոչված եք ծառայելու ժողովրդավարությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, դուք պետք է խոնարհվեք ժողովրդավարության առաջ, ոչ թե Նիկոլ Փաշինայնի»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ