10 02 2022

Սահմանազատման հարցում երբեք նախապայմաններ չենք առաջարկել. ԱԽ քարտուղար



Հայաստանը Ադրբեջանին երբեք սահմանազատման և սահմանագծման հարցում նախապայմաններ առաջ չի քաշել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը պարզապես պահանջել է, որպեսզի իրագործվեն բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք եղել են Սոչիում նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպման ժամանակ: Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, այն է` անվտանգության բարձրացման շուրջ քայլեր պետք է ձեռնարկել, այնուհետև սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացներ: Հայաստանը ցանկանում է, որպեսզի այդ պայմանավորվածությունները իրագործվեն: Բացի դրանից, երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն: Հայաստանը առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցնել: Այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել»,- ասաց Գրիգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ