10 02 2022

Փետրվարի 13-ին կնշվի Տեառընդառաջի նախատոնակը

Փետրվարի 13-ին կնշվի Տեառընդառաջի նախատոնակը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Մայր Աթոռից հայտնում են, որ փետրվարի 13-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կմասնակցի Երեկոյան ժամերգության, որի ավարտից հետո տեղի կունենա Տեառնընդառաջի նախատոնակը։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ