Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում և կից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախագծով նախատեսվում է, որ դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ կստեղծվեն։
Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ ասաց թե հանդիպել է քաղաքացիների հետ, որոնցից մեկն ասել է` Հայաստանում արդարություն և արդարադատություն չկա, իսկ դուք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում:
«Ես ասացի, որ այդ քայլերը ձեռնարկում ենք, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ ինստիտուտցիոնալ կայացում տեղի ունենա։ Մենք դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի ՀՀ քաղաքացիներին»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը