«Ամեն ինչ վերջ ունի և կոռուպցիայի դեմ պայքարում մեր քաղաքական թիմն առաջնորդվում է հենց դրանով՝ վերջ տալու այն երևույթներին, որոնցով առաջնորդվում էին այս կողմում նստած մեր գործընկերները»։ Ազգային ժողովում այս մասին ասում է իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ երևի չհիշելով, որ պետակամ համարկարգում, որտեղ աշխատում են հիմնականում իշխանականներ, պարգևավճարների բումը ուղիղ համեմատական է հենց իրենց վարած քաղաքականությանը։
Պատգամավորը նաև հիշատակում է վերջերս ԵԽԽՎ զեկույցը, թե իբր դատական համակարգում հեղափոխությունից հետո բարեփոխումներ կան։ Երևի այս պարագայում ևս ՔՊ-ական Սոնա Ղազարյանը մոռացել էր հատկապես վերջին շրջանում դատավորների նկատմամբ հետապնդումները, մասնավորապես դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը։
Ըստ էության, ամեն ինչ վերջ ունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը