Եթե ես հիմնական զեկուցող չլինեի ես էլ դահլիճում չէի լինի, կգտնվեի Վերաքննիչ դատարանի մոտ, որպեսզի Հայաստանում օրինականությունը պաշտպանենք, որովհետև քաջ գիտակցում եմ, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով համայնքի ղեկավար լինի, պատգամավոր լինի, դատավոր լինի անօրինական բանտ նստեցնելով, վաղն այդ ամենը չոքելու է ամեն մեկիս դուռը։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Սիսակ Գաբրիելյանի նկատողությանը, թե ԱԺ դահլիճում չորս պատգամավորներ են խմբակցությունից։
Անդրադառնալով քննարկվող նախագծին, Մանուկյանը նշեց․
«Շատ անդրադարձ եղավ, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, այս իշխանության քաղաքական խոստումներից մեկն է եղել հանել արագաչափեր հանել, տեսախցիկներ հանելը, իսկ 2022 թվականի հունվարի 20-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ տուգանել և ավելացնում են թվերը․․․․»
Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը