08 02 2022

Ստավկա են դրել՝ վարչապետին քրֆելը 1 մլն ա, տիկնոջը՝ 2 մլն, Աշոտիկինը՝ 1400 դրամ. Աշխարհաբեկ



 «Բորիս Բախշյանն այսօր համարվում է բարի սյունեցի, իր արածը մեծատառով քայլ էր, օրենքը չի ոտնակոխել «,-նման կարծիք հայտնեց Արարատ Աղաբեկյանը, նույն ինքը ՝ Աշխարհապետը՝  ի աջակցություն Առուշ Առուշանյանի կազմակերպված ակցիայի ժամանակ։

Անդրադառնալով՝  իշխանությունների կողմից տրվող՝  ապօրինի կալանավորումների հրահանգին  Արարատ Աղաբեկյանը նշեց․

«Իրենց վերջն էլ է գալու, թե՛ օրենքով է տրվելու, թե՛  Աստծո ուժով , բայց  դրա վերջը գալու է։ Կգա ժամանակ, որ հենց առաջինը ոստիկանն է քայլելու , համազգեստը հանելու է տանը թողնի, մի սպարտիվկա հագնի գա միանա էս պայքարին՝ ասելով  «վերջ այս անարդար իշխանությանը»։ Մարդիկ զարթնում են․  կգա ժամանակ , որ նրա հետ քայլած ժողովուրդը կգա  մեջքից կբռնի մի կողմ կդնի՝  իր արժանի զավակին բերելով իշխանության»,-ասաց Արարատ Աղաբեկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ