08 02 2022

ՀՀ խորհրդարանը պարտավոր է արձագանքել Շուշիի հռչակագրին. Անդրանիկ Թևանյան



2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահըները ստորագրել են այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որը բովանդակությամբ հակահայկական է: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի ցեղասպանության ճանաչումից, դա անընդունելի է: Հայաստանի որևէ պետական մարմին պաշտոնական մակարդակով այդ հռչակագրին չի արձագանքել, ինչն անթույլատրելի է»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ