Կարող ենք արձանագրել, որ հոգեվարքի մեջ գտնվող արդարադատության դագաղի մեխը դրվեց։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը, անդրադառնալով Բորիս Բախշիյանի կալանավարմանը։
Հարց ուղղելով արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանին, Խամոյանը նշեց՝ ի՞նչը ձեզ ի վերջո գայթակղեց փոխնախարարի պաշտոնում նշանակվելուն։
«Երբեք ես չեմ ծաղրել ինչ-որ քաղաքական ուժի՝ եղել են քաղաքական դեբատներ, իսկ ես այս պաշտոնին եմ, որովհետև արդարադատության նախարարի հետ երկար տարիների աշխատանքի փորձ ունեմ և կիսում եմ այն սկզբունքները, որը ունի թիմը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը