Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռում բազմիցս հայտարարել է, որ իշխանությունից կառչած չեն։ 2018թ․ նոյեմբերի 11-ին կառավարության նիստում ասում է․ «Երկրում կա կառավարություն և վարչապետ, որը ձեզ հայտնի մեթոդներով՝ ատամներով և եղունգներով իշխանություն չի պահելու։ Միշտ էլ ասել եմ, որ եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է չլինեմ վարչապետ, ես չեմ լինի վարչապետ։ Բայց փախուստ էլ չի լինելու»։
2018թ․ դեկտեմբերի 1-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարում է․ «Մենք երբեք կառչած չենք մնալու իշխանությունից և մենք երբեք ատամներով ու եղունգներով իշխանությունը պահելու փորձ չենք անելու, որովհետև մենք համարում ենք, որ իշխանությունը մերը չէ, իշխանությւոնը ժողովրդինն է»։
2020թ․ ապրիլի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարում է․ «Եթե հայհոյում են, ինձ պետք է մտահոգի՝ հանրության շրջանում արձագանք ստանո՞ւմ է, թե՝ ոչ։ Եթե արձագանք է ստանում, ուրեմն պետք է այդ արձագանքը էնքան զարգաա, որ մենք հասկանանք՝ բան չունենք անելու իշխանության մեջ»։
Ստացվել է այնպես, որ այսօր անգամ բոլոր այն համայնքներում, որտեղ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածուն և ՔՊ կուսակցությունը պարտվում են, զարտուղի ճանապարհներով, քրգործերով փորձում են զավթել համայնքի ղեկը։
Բազմաթիվ հարցումներ ցույց են տալիս, որ իշխանությունը հանրության շրջանում չունի վստահություն։ Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ օրերս հրապարակած հետազոտության արդյունքները ևս վկայում են՝
ՀՀ քաղաքացիների 46 տոկոսը համարում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում։
ՀՀ գլխավոր խնդիրներն են՝ Տարածքային ամբողջականության և սահմանային խնդիրները (34 տոկոս), ազգային անվտանգության խնդիրները (17 տոկոս), տնտեսություն և գործազրկություն (17 տոկոս), գնաճ (11 տոկոս) և այլն
Բնակչության 61 տոկոսն ասել է, որ կարծում է՝ երկիրը կառավարվում է ոչ թե մեծամասնության, այլ որոշակի խմբերի շահերից ելնելով։
Քաղաքացիները դժգոհ են պետական մարմինների աշխատանքից՝ դատարաններ, դատախազություն, առավարություն, Ազգային ժողով և այլն։ Հանորթյունը, ըստ հարցումների, դժգոհ է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական երկխոսություններից։
Այս ամենից հետո հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանը կառչա՞ծ է իշխանությունից, թե՝ ոչ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը