04 02 2022

Հայաստանը գնում է դեպի բռնապետություն․ Ռուբեն Հակոբյան



Ինչո՞ւ հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը․  ըստ քաղաքագետ  Ռուբեն Հակոբյանի այն բոլոր բացատրությունները, որ կար Սարգսյանի հայտարարության մեջ համոզիչ չէին․

«Մի տարբերակ կա, եթե պարզվեց իրականություն է , ուրեմն  խայտարակութուն կլինի»,- ասաց բանախոսը։

Մասնավորեցնելով խոսքը Ռուբեն Հակոբյանն ընդգծեց Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազաբաևի կարողության հետ՝  Արմեն Սարգսյանի ունեցած կապը․

«Նազարբաևը պարզվում է 100 միլիարդ դոլարից ավել կարողություն ունի, մեծ կարողությունների տեր են նաև նրա 3 դուստրերը  և բնականաբար այդ կարողությունը օրենքի շրջանակում չէ, որ կուտակել է Նազարբաևը , Արմեն Սարգսյանը եղել է այդ ընտանիքի բիզնես-գործընկերը, հատկապես Նազարբաևի ավագ դուստրը Լոնդոնում ունի մեծ անշարժ գույք, չի բացառվում, որ եթե այդ մախինացիաները բացահայտվեն, պարզվի, որ այդ ամեն ինչի մաս  է կազմել նաև Արմեն Սարգսյանը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ