Ինչո՞ւ հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը․ ըստ քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի այն բոլոր բացատրությունները, որ կար Սարգսյանի հայտարարության մեջ համոզիչ չէին․
«Մի տարբերակ կա, եթե պարզվեց իրականություն է , ուրեմն խայտարակութուն կլինի»,- ասաց բանախոսը։
Մասնավորեցնելով խոսքը Ռուբեն Հակոբյանն ընդգծեց Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազաբաևի կարողության հետ՝ Արմեն Սարգսյանի ունեցած կապը․
«Նազարբաևը պարզվում է 100 միլիարդ դոլարից ավել կարողություն ունի, մեծ կարողությունների տեր են նաև նրա 3 դուստրերը և բնականաբար այդ կարողությունը օրենքի շրջանակում չէ, որ կուտակել է Նազարբաևը , Արմեն Սարգսյանը եղել է այդ ընտանիքի բիզնես-գործընկերը, հատկապես Նազարբաևի ավագ դուստրը Լոնդոնում ունի մեծ անշարժ գույք, չի բացառվում, որ եթե այդ մախինացիաները բացահայտվեն, պարզվի, որ այդ ամեն ինչի մաս է կազմել նաև Արմեն Սարգսյանը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը