Մենք չենք եկել այստեղ պաշտպանելու կոնկրետ մի դատավորի, այլ բոլոր այն դատավորներին, որոնց նկատմամբ կլինեն նման հետապնդումներ, մենք այստեղ ենք, որ թույլ չտանք մեր երկիրը դառնա բռնապետություն: Այս մասին դատական նիստից առաջ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Նրանք մեսիջ են տալիս դատական համակարգին, որ հանկարծ չգտնվի մի դատավոր, որ իրենց ցանկյությանը հակառակ որոշում կկայացանի, իրավական համակարգը ևս պետք է ընդվզի: Մենք տեսնում ենք հստակ իրավիճակ, երբ կայացվել է դատական ակտ, որն այս իշխանության սրտով չի և հիմա այդ դատավորին պատժում են»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը