Հայ զինվորը չի պարտվել, հայ սպան չի պարտվել։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Մենք այսօր նշում ենք Հայոց բանակի 30-ամյակը, և մենք, մեր բանակը, մեր անվտանգությունը, մեր պաշտպանը, ցավոք, դժվար ժամանակներ ենք ապրում։ Ցավոք մեր պետության, մեր բանակի համար դժվար ժամանակներ են, և այս վերջին պարտությունը շատ ավելի ապաշնորհ ղեկավարության կասկածելի արժեքներով առաջնորդվող այս իշխանության մեղքն է ակնհայտերոն։ Բայց ես վստահ եմ և այսօր էլ լավատեսությամբ պետք է խոսենք, վստահ եմ, որ մենք այս վիճակը շրջելու ենք, մեր բանակը շարունակելու է հզորանալ կանգնել և՛ Հայաստանի, և Արցախի պաշտպանության դիրքերում»։
Նշենք, որ խմբակցության պատգամավորները Հայոց բանակի օրվա առթիվ երեկ և այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։ Նրանք եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի ևԱրարատի զորամասերում և դիրքերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը