Այս իշխանությունները ստեղծում են քաղբանտարկյալների մի հոծ զանգված։ Անհեթեթ հետապնդումները սկսվել են գրիչից։ Գրիչը դարձավ մեղադրելու մատերիալ, և Հրայր Թովմասյանի գրիչից հասան մինչև սրճեփի գողություն։ Այս մասին Yerevan․Today-ի հարցազրույցի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը, անդրադռանալով վերջին շրջանում տարբեր պատճառաբանություններով իշխանության ընդդիմախոսներին ոստիկանություն կանչելուն, բերման ենթարկելու։
«Մարդ ուղղակի ամաչում է այսպիսի ոստիկանություն այսպիսի իրավական համակարգ ունենալու համար»,-ասաց Սրապիոնյանը։
Գրականագետը հարցազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Թուրքիայի հետ սահմանի բացմանը։
Գրականգետի կարծիքով Թուրքիայի հետ իշխանության խաղերը Հայաստանի կործանման երկրորդ արարն է։
«Սահմանների բացումը Հայաստանը վերջանկանապես կործանելու ամենաուղիղ ճանապարհն է»,- նկատեց Սրապիոնյանը։
Հարցազրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը