24 01 2022

ՔՊ-ն չի ցանկանում վերադառնալ նախագահական մոդելին



Հանրապետության նախագահն ինքն էր կողմնակից սահմանադրական փոփոխություններին և նախագահի լիազորությունները ավելացնելուն։ Կրկին մեր մեջ՝ կառավարության և նախագահի այս հարցում փոխըմբռնում չկար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն ավելի ժողովրդավար է, թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում ավելի կայուն պահել երկիրը և մեր օրակարգում նախագահական մոդելի վերադառնալու քննարկումներ այս պահին չկա և չեմ կարծում՝ կլինեն»,-ասաց Թորոսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ