21 01 2022

Ընթանում են ոչ թե հայ-թուրքական, այլ հայ-թուրք-ադրբեջանական բանակցություններ. Անդրանիկ Թևանյան



«Հիմա կիրթ ու կառուցողական է հռչակված Էրդողանը, տարածվում է տեսակետ, որ դրական ու կառուցողական մթնոլորտում է տեղի ունենում հայ-թուրքական գործընթացը ու դա այն պայմաններում, երբ Թուրքիան պաշտոնապես չի թաքցրել իր նպատակները»: Այս մասին իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Նրա խոսքով՝ պրոսեցը, որը նախաձեռնել է Թուրքիան ու որում հայտնվել է Հայաստանը, բերելու է ոչ պակաս կատաստրոֆիկ արդյունքների, ինչը տեսանք հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ըստ պատգամավորի՝ ինչպես որ Արցախի Հանրապետության նավը տարան վթարի ու եղավ խայտառակ ողբերգական արդյունքներ, նույն պրոցեսը սպասվում է հիմա Հայաստանի Հանրապետության դեպքում:

«Հայաստանը պետք է ունենա նոր բանակցող, ինչը ենթադրում է նոր իշխանություն, նոր թիմ, նոր գաղափարներ ու այս առումով մենք որևէ կերպ չենք կարող աջակցել մի գործընթացի, որը արդեն իսկ կատաստրոֆիկ արդյունքերի բերել է Արցախի հետ կապված հարցում, Հայոց ցեղասպանության հետ կապված հարցում ու դրա հետևանքները դեռ երևալու են», - ասաց Թևանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ