«Ինչ լույսի ներքո էլ ներկայացվի այս նախագծի փոփոխությունը, ակնհայտ է, որ հիմնական նպատակն է կանխել ընդդիմության թեկնածուի, այս դեպքում Արթուր Ղազինյանի ընտրությունը»,- ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Աբրահամյանը նշեց, որ հանձնաժողովում առկա է ճգնաժամ, որի պատճառն իշխանությունն է, ով փորձում է իր նախասիրությունների շրջանակում վարվել այս դեպքում:
«Այս փակուղին, որն իրականում իշխանության գործողությունների հետևանքով է ստեղծվել, բավականին մեծ վնաս է հասցրել հանձնաժողովի հեղինակությանը»,- նշեց Տ.Աբրահամյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը