Օրենքները մշակվում են հանրության բարեկեցությունը ավելացնելու, պետական ինստիտուտների առավել արդյունավետ զարգացնելու համար, իհարկե կան իշխանություններ, որոնց համար օրենքը փոխելը սեփական իշխանությունը ամրացնելու համար: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հատկանշանական է, որ այս օրենքով ևս համազեկուցող հանդիսանում է Վահագն Հովակիմյանը: Նա ՀՀ պատմության մեջ մնալու է ոչ թե երկրի զարգացման համար փոփոխություններ բերող, այլ այս իշխանությանը անսահմանափակ լիազորություն տվող, վերջերս իրավաբանական կրթություն ստացած պատգամավոր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ իշխանությունը փոփոխություններ է առաջարկում օրենքով, որով ըստ էության Արթուր Ղազինյանն այլևս չի կարողանալու առաջադրվել որպես հանձնաժողովի նախագահ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը