19 01 2022

Մարդիկ սնվելու խնդիր ունեն, Դուք եկել առողջ ապրելակերպից եք խոսում. Թադևոս Ավետիսյանը՝ նախարարին



Պարոն Քերոբյան, Դուք որպես կառավարության անդամ պատասխանատու եք գնաճի այս ահագնացող տեմպերի համար: Թերսնման խնդիր է առաջացել, մարդիկ չեն կարողանում նույնիսկ կաթնամթերք սպառել, Դուք եկել խոսում եք առողջ ապրելակերպի մասին, ինչքանով է սա համապատասխանում այսօրվա խնդիրներին:

Այս մասին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Մենք անհանգստացած ենք գնաճի տեմպերից, բայց եթե կաթնամթերքի և մսի գները բարձրացել են ու դրանից օգտվել է գյուղացին, դրան պետք չի վատ նայել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ