Տպավորություն կա, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին օժտում են անձեռնմխելիության ևս մեկ շերտով՝ հանկարծ նրան չքննադատեք, որովհետև ինքը բանագնացն է և բանագնացին չպետք է քննադատել, նա ինչպես է նշանակվել՝ չպետք է քննադատել, ինչ օրակարգով է բանակցություններ վարում, չպետք է քննադատել, ինչ իրավական կարգավորումներով է նշանակվել, չպետք է քննադատել։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Տեսե՛ք, Ռուբեն Ռուբինյանի և Քըլըչի առաջին օրերի գործունեությունը․ հիմա քննադատելո՞վ է, որ Ռուբեն Ռուբինյանն անպաշտպան է դառնում բանակցություններին, թե՞ այն հանգամանքով, որ Քըլըչը մինչև հանդիպումը հանդիպում է ունենում Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ և այդ հանդիպման փաստով է ներկայանում Հայաստանի ներկայացուցչի հետ բանակցություններին։ Ի վերջո, Ռուբեն Ռուբինյանն անձնապես չէ, որ քննադատվում է, թեև անձնապես կարելի էր քննադատել երեկվա ամբողջ օրվա դրվագով, երբ ասում էինք, որ այսպիսի թույլ ներվայն համակարգով ինչպե՞ս կարելի է նման դժվարին բանակցային պրոցեսում Հայաստանը ներկայացնել։ Բայց քննադատվում են այն բոլոր գործողությունները, որի արդյունքում հիմա Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը