Այսօր քննարկման է դրվում ԱԺ լիագումար նիստում ընդգրկելու «Սահամանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասով» հարցը, որը բարձրաձայնել է «Հայաստան» խմբակցությունը։ Անկասկած Հայաստանի Հանարպետությունում և Արցախում այսօր սահամանին տիրող իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար և հարցն ընդգրկելով, մենք այսօր կարող ենք հնարավորություն ստեղծել ուսումնասիրել և քննարկել այսօր սահմանին տիրող իրավիճակը։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ես գտնում եմ, որ բացասական եզրակացությունը, որը տվել է գլխադասային հանձնաժողովը, անընդունելի է բոլորիս համար, հատկապես «Հայաստան» խմբակցության համար, որովհետև 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, անհաջողություններից հետո, շարանը շարունակվում է, և այն անմիջական անդրադարձ ունի այն իրավիճակի վրա, որը տիրում է սահմաններին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը