2008 թվականին Առաջին նախագահը փորձեց զավթել իշխանությունը՝ ունենալով 20-ից մի քիչ ավելի տոկոս։ Ես հստակ գիտեմ, որ Տեր-Պետրոսյանը չէր հաղթել ընտրություններում, և իրենց հայտարարելը, որ հաղթել են ընտրություններում և դուրս են գալիս պայքարելու իրենց հաղթանակի համար, ամբողջովին այլոց կողմից ներմուծված մեթոդներով քաղաքական սադրանք էր՝ շատ հեռուն գնացող նպատակներով։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը փորձելով համեմատականներ անցկացնել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
«Բայց կան շատ առանձնահատկություններ Ղազախստանի հետ։ Ամենամեծ տարբերությունը Հայաստանի և Ղազախստանի նախագահների դիրքորոշումն է։ Այդ ժամանակ ՀՀ նախագահը համարում էր, որ մեր ներքին զորքերի ուժով, ստրատեգիական օբյեկտները պահպանելով կարող ենք այդ հարցը լուծել ներսում»,-ասաց իրավապաշտպանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը