10 01 2022

Փաշինյանը դեմ գնաց Փաշինյանին ․ Աբրահամյանը՝ ղազախական իրադարձություններում Հայաստանի մասնակցության մասին



 «Փաստացի Նիկոլ Փաշինյանը դեմ գնաց Նիկոլ Փաշինյանին  և այն սկզբունքներին, որոնք նա տասնամյակներ օգտագործել է»,-այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝  հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով ղազախական իրադարձություններին։

Ըստ Տիգրան Աբրահամյանի  զորախումբ ուղարկելը Ղազախստան ինքնին ռիսկային է այն առումով, որ  ամբողջական պատկերը չկար , քանի որ հայտնի չէր, թե հայկական զորախմբի ներկայությունն ինչ ազդեցություն կունենար  Ղազախստանի ներսում , երկրորդ՝ դեռևս պարզ չէ,  թե ՀԱՊԿ-ում այդ զորախումբն ինչ աառքելություն կիրականացնի։ 

«Անթույլատրելի եմ համարում այս համատեքստում Հայաստանի տարբեր պաշտոնյաների հայտարարութունները, թե՝ ՀԱՊԿ  գործիքակազմը հենց Հայաստանը հնարավորություն ունեցավ կիրառելու։  Անգամ  ԱԽ քարտուղարն էր տարօրինակ հպարտությամբ այդ մասին խոսում ։ Եթե այս իշխանությունը կարծում է, որ այս տասնամյակների ընթացքում այս կամ այն գործընթացներում խաղաղապահ առաքելություն չի իրականացվել , որովհետև մեխանիզմներ օգտագործելը ոչ ոք չի իմացել,   դա ուղղակի հիմարություն է ։ Ակնհայտ է, որ իշխանությունը, ինպես մնացած գործընթացներում , այս գործընթացում ևս հանրությանը պատշաճ չի ներկայացնում իրավիճակը, չի ներկայացնում Ղազախստանում առկա իրական պատկերը»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ