09 01 2022

ՔՊ-ական թեկնածու Դավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ



Փարաքարի «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը այսօր` հունվարի 9-ին, ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին  ավագանու 11 անդամները: Նշենք, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն այսօր նրանք վայր դրեցին մանդատները և հեռացան նիստերի դահլիճից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ