24 12 2021

Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը որոշակի հնարավորություններ է տեսել

Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը որոշակի հնարավորություններ է տեսել

Ավտոճանապարհների հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է նույնը, ԶԼՄ-ների հետ առցանց հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բրյուսելում ես և Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, փորձեցինք հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք ահա այսպիսի դիրքորոշումներ, որովհետև հրապարակային հնչող դիրքորոշումներն այսբերգի երևացող կողմն են։ Բայց կան խնդիրներ, որոնց պատճառով մենք այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում։ Անկեղծ ասած, մանրամասների քննարկման մեջ այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե այս մասով Իլհամ Ալիևի հետ ոչ մի պայմանավորվածություն չունեն։

«Պարզապես այդ հանդիպումից հետո նաև ես որոշակի հնարավորություններ տեսա և այդ հնարավորությունները մենք պետք է փորձենք օգտագործել, որպեսզի այս հարցում իրական կոմպրոմիսային լուծում գտնենք, որը չի հատում այն կարմիր գծերը, որոնց մասին ևս արդեն ասել եմ», - նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ