Արդեն Ադրբեջանը կարողացել է հասնել նրան, որ միջազգային հանրության մոտ ռազմագերի բառը չի օգտագործվում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Նրանց մոտ արդեն օգտագործվում է միայն պահվող անձիք։ Վերջին բոլոր փաստաթղթերում, նաև Շարլ Միշելի հայտարարության մեջ ուղղակի չի խոսվում ռազմագերիների մասին, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը կարողացել է բոլորին համոզել, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ կարգավիճակ ունեցող անձիք են՝ պահվող անձիք։ Սա անթույլատրելի է, որովհետև գերեվարումները եղել են ռազմական գործողությունների հետևանքով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը