20 12 2021

Եթե չկա անվտանգություն, երբեք չի լինելու բարեկեցություն․ Տիգրան Աբրահամյան

Եթե չկա անվտանգություն, երբեք չի լինելու բարեկեցություն․ Տիգրան Աբրահամյան

Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» կիսագաղտնի գործընթացի ամենավտանգավոր մասը բանագնացի ընտրության թեման չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի վերջո, եթե ծովում ցունամի է, առհասարակ կապ չունի, թե այդ պահին արհավիրքի էպիկենտրոնում գտնվողը լողալ գիտի՞, թե՞ ոչ։

Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցված մտնում են մի պրոցես, որտեղ շահելու, հաղթելու որևէ հնարավորություն չկա։

Հայաստանի իշխանությունը հա՛մ գիտակցում է, որ Թուրքիան գործընթացը սկսում է նախապայմաններով, հա՛մ հասկանալով դրա հետևանքները տրվում է այդ արկածախնդրությանը։

Այս գործընթացն ուղեկցվում է իշխանության քարոզչական արշավով, որի նպատակն է հետին պլան մղել անվտանգության, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական հարցերը և առաջ բերել սոցիալ-տնտեսական գործոնը. մարդկանց համոզելու կարճ և ինչու չէ՝ աշխատող տարբերակներից մեկը։

Եթե չկա անվտանգություն, երբեք չի լինելու բարեկեցություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ