17 12 2021

Ռազմագերիները կարող են ազգային անվտանգության համար խնդիր լինել․ օրինակ՝ Սամվել Բաբայանը․ Աղասի Ենոքյան

Ռազմագերիները կարող են ազգային անվտանգության համար խնդիր լինել․ օրինակ՝ Սամվել Բաբայանը․ Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Երբ ասում են, թե ռազմագերիները կարող են Հայաստանի ազգային անվտանգության համար խնդիր լինեն՝ կարծում եմ, դրա մեջ կա ճշմարտության մաս։
Օրինակ, ես գիտեմ մեկին, անունը՝ գեներալ Սամվել Բաբայան, ով ռազմագերի էր եղել Ադրբեջանում։
Դրանից հետո նա փորձել է սպանել երկու հայկական պետությունների՝ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներին, իսկ վերջին պատերազմի ժամանակ, չնայած իր խոսքերով չի ունեցել լիազորություններ, սակայն «կազմակերպել» է այնպիսի ռազմական գործողություններ, որոնց արդյունքում եղել են հազարավոր զոհեր եւ հսկայական տարածքների կորուստ։ Այլ կերպ, քան դավաճանություն, այս ամենը չի կարող որակվել։
Երեւի ճիշտ կլինի, որ Հայաստանի իրավապահները հետքրքրվեն, թե այս նախկին ռազմագերու հետ ինչ զրույցներ են ունեցել Ադրբեջանի պատկան մարմինները եւ ինչ կապ ունեն նրա գործողությունները այդ զրույցների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ