Ժիրայր Լիպարիտյանը հենց այն անձն է, ով հանեց Արցախը բանակցային պրոցեսներից, իսկ հետո փորձում էին ամեն կերպ դա գցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրպանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը:
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ Հայաստանի կողմից բանակցողը հայ-թուրքական հարաբերություններում լինի հենց նա: Վարդանյանն անդրադարձավ նաև Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներին: «Համոզված եմ, որ Բրյուսելում ամենահաճելի պահը Փաշինյանի համար հաց ուտելն էր: Զարմանալի չէ, որ Ալիևը նման ցինիկ կերպով է պահում, նա իր ոտքերը սրբեց ՀՀ իշխանության վրա, բայց ցավոք այդ մարդիկ դեռ իշխանություն են»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը