13 12 2021

Շուտով մեր տղաները կարող են հրաժարվել Բաքվից վերադառնալ Հայաստան․ Ստամբուլյան



Գերիներին համատարած հերոսացնողն էլ են իրենք եղել՝ առանց նայելու, թե ինչ պարագայում են գերի ընկել այն ժամանակ ու հիմա էլ ամբողջական կերպով տանում են գերիների ոչ հերոսացման պրոցեսը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Նրանք չեն մտածում, թե ինչ տեղի կունենա հետո, երբ Ադրբեջանը տեսնի, որ տղաներին այստեղ կալանավորում են։ Սա, թերևս, բերելու է մի շատ վատ բանի, որ մեր տղաները կարող են հրաժարվել Հայաստան վերադառնալ ու խնդրեն, որ հայտնվեն որևէ երրորդ երկրում», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ